Գլխավոր Ավելին

Մինիմալ ինվազիվությամբ 5 վիրահատություն միառժամանակ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է դիմել պացիենտ՝ գանգատվելով արտահայտված քթային դժվարաշնչությունից, օդի պակասի զգացումից, քթից մշտապես լորձային պարունակության հոսքից, խռմփոցից, քնած ժամանակ շնչարգելությունից։ Նրա մոտ ախտորոշվել է «քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, պոլիպոզ ռինոսինուսիտ, կախված փափուկ քիմք, հիպերտրոֆիկ լեզվակ, լեզվակի պապիլոմա»։ Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո պացիենտը նախապատրաստվել է վիրահատության։

ԼՕՌ բժիշկ, վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի կողմից, ասիստենտ՝ Սոնա Խոսրովյան, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Կարապետյան, կատարվել է սեպտոպլաստիկա, ստորին խեցիների լատերոպոզիցիա, կոագուլյացիա, էնդոսկոպիկ պոլիպոտոմիա, փափուկ քիմքի պլաստիկա, լեզվակի պապիլոմայի հեռացում։ Վիրահատության ընթացքում բերանլայնիչը տեղադրելուց հետո հայտնաբերվել են լեզվարմատի ստորին եզրի, կոկորդ-ըմպանի ավելի ստորադիր հատվածների բազմաթիվ պապիլոմաներ, որոնք հեռացվել են առողջ հյուսվածքների սահմաններում։

Քրիստինե Հարությունյանը նշում է, որ պապիլոմաները վիրուսային ծագման մաշկի բարորակ գոյացություններ են, որոնք տարածվում են ինքնավարակումով։ «Պապիլոմաների վաղաժամ ախտորոշումը և հեռացումը կանխում է դրանց տարածումը և չարորակացման ռիսկը։ Ժամանակակից ներդիտակների օգտագործումը հնարավորություն է տալիս մինիմալ ինվազիվությամբ կատարել բազմաթիվ համակցված (տվյալ դեպքում՝ 5) վիրահատություններ՝ նվազեցնելով հետվիրահատական բարդությունների ռիսկը»,-ասում է բժիշկը։

×
facebook sharing button facebook